Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը ռուսաստանյան «Ռուբինի» խաղացող է դարձել

Արխիվային լուսանկար
Իվուն «Ուրարտու»-ի կազմում դարձել է Հայաստանի չեմպիոն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի - Sputnik. Հայաստանի հավաքականի՝ նիգերիական արմատներ ունեցող կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն «Ռուբինի» խաղացող է դարձել։ Այս մասին տեղեկանում ենք Կազանի ակումբի տելեգրամյան պաշտոնական էջից։
23-ամյա կիսապաշտպանի հետ համաձայնագիրը 3 խաղաշրջան է նախատեսում, Կազանի ակումբի կազմում Իվուն կխաղա 6-րդ համարի ներքո։
Իվուի վերջին ակումբը «Ուրարտուն» էր, որի կազմում հանդես գալով՝ ֆուտբոլիստը նախորդ խաղաշրջանում Հայաստանի չեմպիոն դարձավ։
Հայաստանի հավաքականի կազմում նիգերիացին 4 խաղ է անցկացրել։