ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի - Sputnik. Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հուլիսի 16-ին` ժամը 02:30-ին, կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է:
Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 14-ի ժամը 22:30-ից հուլիսի 15-ի ժամը 00:30-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։