Թուրքիայում անոմալ շոգ է. որոշ վայրերում օդի ջերմաստիճանը հասել է +44-ի

Տղան տաբատով նետվում է ծովը
Օդի ջերմաստիճանը 40-ից բարձր է Անթալիայում, Ալանիայում, Բոդրումում, Մարմարիսում, Մերսինում և մի շարք այլ քաղաքներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Թուրքիայի զգալի մասում այս շաբաթ հաստատված շոգը՝ մոտ 45 աստիճան, երկրի բնակիչներին ու հյուրերին ստիպում է մոտակա ծով կամ լիճ մտնել զովանալու համար։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Թուրքիայի օդերևութաբանության գլխավոր վարչության տվյալներով՝ երեկ Ստամբուլի ասիական կողմում գրանցվել է 39,7 աստիճան տաքություն, ընդ որում` ասֆալտը տաքացել է մինչև 50 աստիճան, իսկ բժիշկները, մասնավորապես Ստամբուլի Ջերահփաշայի համալսարանի բժշկական ֆակուլտետի պրոֆեսոր Իբրահիմ Իքիզջելին զգուշացրել է, որ ցանկացած մարդ, ով ավելի քան 15-20 րոպե մնա արևի տակ, կարող է արևահարվել:
Ստամբուլի բնակիչներից շատերը լսել են մասնագետների խորհուրդները, ևցերեկային ժամերին զբոսայգիներն ու խաղահրապարակները դատարկ են, իսկ երեկոյան իրավիճակն արմատապես փոխվում է։
Հարավային հանգստավայրերում իրավիճակն ավելի բարդ է։ Եթե Ստամբուլում շաբաթ օրը ջերմաստիճանը նվազել է մինչև 32 աստիճան, ապա Անթալիայում, Ալանիայում, Բոդրումում, Մարմարիսում, Մերսինում ու մի շարք այլ քաղաքներում ջերմաստիճանը հատել է +40–ի սահմանը` որոշ դեպքերում հասնելով +44–ի:
Թուրքիայում շոգի և օդորակիչների ու օդափոխիչների համատարած օգտագործման պատճառով հուլիսի 14–ին սահմանվել է էլեկտրաէներգիայի սպառման նոր ռեկորդ՝ ավելի քան 1 միլիոն 52 հազար մեգավատտ։
Հորդառատ անձրևներ Հարավային Կորեայում. ավելի քան 20 մահացած կա