Թուրքիայի խորհրդարանի կոմիտեն արձակուրդ չի գնա Շվեդիայի հայտի հնարավոր քննարկման պատճառով

Թուրքիայի խորհրդարան
Օրերս Էրդողանը հայտարարեց, որ Անկարան մտադիր է շուտափույթ քննարկել Շվեդիայի` ՆԱՏՕ–ին անդամակցելու հայտը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Թուրքիայի խորհրդարանի արտաքին գործերի կոմիտեն արձակուրդ չի գնա Շվեդիայի` ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտի հնարավոր քննարկման պատճառով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Resmi Gazete»-ին։
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչ Օմեր Չելիքն ավելի վաղ հայտնել էր, որ Թուրքիան դեռ հավանություն չի տվել Շվեդիայի անդամակցությանը, միայն համաձայնել է ճանապարհ բացել գործընթացի համար: Հուլիսի 12-ին Թուրքիայի նախագահ Թեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ Անկարան մտադիր է շուտափույթ քննարկել Շվեդիայի` ՆԱՏՕ–ին անդամակցելու հայտը:
«Խորհրդարանի գլխավոր վեհաժողովի նիստում որոշվել է, որ արտաքին գործերի հանձնաժողովը կարող է շարունակել աշխատանքը պատգամավորների արձակուրդի և խորհրդարանի աշխատանքի ընդմիջումների ժամանակ», - գրում է թերթը։
Հիշեցնենք` հուլիսի 12-ին Էրդողանը հայտարարել էր, որ Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին հնարավոր կլինի այն ժամանակ, երբ Թուրքիան ընդգրկվի Եվրամիության կազմում: Նույն օրը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտնել էր, որ Էրդողանը համաձայնել է Շվեդիայի հայտի հետ կապված փաստաթղթերը հնարավորինս շուտ ուղարկել Թուրքիայի խորհրդարան։ Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի խոսնակ Նուման Քուրթուլմուշը հուլիսի 12-ին ասել է` դեռևս հայտնի չէ, թե այդ հայտը երբ կմտնի խորհրդարան, որովհետև ժամկետները չեն հստակեցվել։
Թուրքիային չեն ուզում տեսնել Եվրոպայում. Պեսկովը խորհուրդ է տվել հանել վարդագույն ակնոցը