Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն

Ռուս–չինական զորավարժություններ. արխիվային լուսանկար
Ռուսական բանակը ռազմածովային նավատորմ և օդուժ կուղարկի Չինաստան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. ՌԴ զինված ուժերն առաջիկայում կմասնակցեն Չինաստանի կազմակերպած «Հյուսիս. փոխգործակցություն-2023» զորավարժություններին, որը կանցկացվի Ճապոնական ծովում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Չինաստանի պաշտպանության նախարարությանը։
«Ռուսաստանի և Չինաստանի զինված ուժերի միջև համագործակցության տարեկան պլանի համաձայն՝ ռուսական բանակը մոտ ժամանակներս ռազմածովային նավատորմ և օդուժ կուղարկի՝ մասնակցելու «Հյուսիս. փոխգործակցություն-2023» զորավարժություններին, որը կազմակերպվել է Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի մարտական հրամանատարության հյուսիսային գոտու կողմից»,–ասված է հաղորդագրությունում։
Չինաստանի պաշտպանական գերատեսչությունը նշում է, որ զորավարժությունների թեման կլինի «Ռազմավարական ծովային ուղիների անվտանգության պահպանումը», իսկ նպատակը` Չինաստանի և Ռուսաստանի զինված ուժերի միջև ռազմավարական փոխգործակցության մակարդակի բարձրացումը, տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը համատեղ պահպանելու, ինչպես նաև անվտանգության ոլորտում տարբեր մարտահրավերներին արձագանքելու ունակության ամրապնդումը:
Չինաստանը պատրաստ է զարգացնել գործընկերությունը Ռուսաստանի հետ. Սի Ծինփին