ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Պտղնի գյուղի սկզբնամասում տեղի ունեցած վթարի հետևանքով երկու անչափահաս է տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը ՃՏՊ–ի վերաբերյալ ահազանգը ստացել է ժամը 15։27-ին։
Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ 17-ամյա Է.Մ.–ի վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել քարին և կողաշրջվել: Վթարի հետևանքով անչափահաս վարորդը և 14-ամյա ուղևոր Գ․ Մ․-ն հոսպիտալացվել են Երևանի «Ուիգմոր Քլինիք» ԲԿ: