ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելին է փոխանցել Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանի նամակը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Նա նշում է, որ նամակը փոխանցվել է Արայիկ Հարությունյանի խնդրանքով։
Հիշեցնենք` Փաշինյանը Բրյուսել է մեկնել երեկ` հուլիսի 14-ին։ Այսօր նա հանդիպում կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, այնուհետև նախատեսված է ՀՀ վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: