Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումն ավարտվեց

Իլհամ Ալիևը, Շառլ Միշելն ու Նիկոլ Փաշինյանը
ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի հանդիպումը տևեց շուրջ երկուսուկես ժամ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Բրյուսելում ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:
Հանդիպման մեկնարկի մասին պաշտոնական հաղորդագրություն էր տարածվել մոտ երկուսուկես ժամ առաջ։
Եռակողմ հանդիպումից առաջ Փաշինյանն առանձին հանդիպում էր ունեցել Միշելի հետ և նրան փոխանցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նամակը:
Նշենք, որ Փաշինյանը Բրյուսել է մեկնել երեկ` հուլիսի 14-ին։
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
Վերջին շրջանում հայ–ադրբեջանական բարձր մակարդակի հանդիպումներ են անցկացվել Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում, Քիշնևում։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարբերաբար հայտարարում է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման կարևոր պայմանը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումն է ու զինվորականների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից։