Փարիզի ոստիկանությունը տոնին հաջորդող գիշերը հրկիզման 62 դեպք է արձանագրել․ ԶԼՄ

Այրվող ավտոմեքենա. արխիվային լուսանկար
Այրվող ավտոմեքենա. արխիվային լուսանկար
Ֆրանսիայում հուլիսի 14-ի գիշերը 96 հոգու են ձերբակալել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Փարիզի ոստիկանությունը Ֆրանսիայի մայրաքաղաքում և արվարձաններում հրկիզման 62 դեպք է արձանագրել հուլիսի 14-ի գիշերը, երբ երկրում նշվում է Բաստիլի գրավման օրը, 53 մարդ է ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով BFMTV հեռուստաալիքին:
Նշվում է, որ ցուցանիշները զգալիորեն ցածր են, քան նախորդ տարի` ազգային տոնի օրը ձերբակալությունների թիվը նվազել է 80 տոկոսով, իսկ հրկիզումների թիվը՝ 70 տոկոսով:
Ավելի վաղ հեռուստաալիքը, հղում անելով ՆԳՆ-ին, հայտնել էր, որ Ֆրանսիայում հուլիսի 14-ի գիշերը 96 ձերբակալություն է իրականացվել, 255 ավտոմեքենա է հրկիզվել, տուժածոստիկաններ, ժանդարմներ և հրշեջ ծառայության աշխատակիցներ կան։
Ֆրանսիական հարցը. Եվրոպա՞ն պետք է հարմարվի իսլամին, թե՞ իսլամը` Եվրոպային