Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը մամուլից է ծանոթացել դատախազության հրապարակմանը

Ռոբերտ Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը դատախազության հրապարակմանը կարձագանքի նյութերին ծանոթանալուց հետո։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը դատախազության հրապարակմանը ծանոթացել են մամուլից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։
«Որևէ նյութ դեռ չենք ստացել, նյութերը ստանալուց ու դրանց ծանոթանալուց հետո կարձագանքենք»,– ասաց Միկոյանը։
Հիշեցնենք` ՀՀ դատախազությունն ուզում է բռնագանձել Քոչարյանին պատկանող անշարժ գույքը և դրամական միջոցները։ ՀՀ երկրորդ նախագահի և նրան փոխկապակցված յոթ անձի գույքի նկատմամբ ՀՀ դատախազության դիմումի հիման վրա կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց։