«Կեցցե հայ-ֆրանսիական բարեկամությունը». Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ֆրանսիային

Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահի խոսքով` Ֆրանսիայի ժողովրդավարական արժեքները մեծ նշանակություն ունեն նաև հայ ժողովրդի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ազգային տոնի առթիվ շնորհավորել է Ֆրանսիային։ Նա գրառում է արել Twitter–ի իր էջում։

«Այսօր մեր բարեկամների ազգային տոնն է։ Ֆրանսիայի ժողովրդավարական արժեքները մեծ նշանակություն ունեն նաև հայ ժողովրդի համար: Կեցցե Ֆրանսիան։ Կեցցե հայ-ֆրանսիական բարեկամությունը»,–գրել է նա։

Նշենք, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 10-13–ն աշխատանքային այցով Ֆրանսիայում էր։
Խորհրդարանի ղեկավարի գլխավորությամբ հայկական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ, այնուհետև ֆրանսիացի սենատորների հետ` Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորությամբ։
Հայ խորհրդարանականները հանդիպել են նաև Ֆրանսիայի սենատի «Հանրապետականներ» խմբակցության ղեկավար Բրունո Ռըտայոյի հետ։