ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 15-ին նախ հանդիպում կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, այնուհետև նախատեսված է ՀՀ վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալևի եռակողմ հանդիպումը:
Հիշեցնենք` հունիսի 1-ին Մոլդովայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ հնգակողմ հանդիպումը:
Հանդիպումից հետո Շառլ Միշելը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ հուլիսի 21-ին իր մասնակցությամբ ևս մեկ հանդիպում է նախատեսվում Բրյուսելում։
Հնգակողմ հանդիպումից առաջ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները մայիսի 14-ին բանակցություններ էին անցկացրել Բրյուսելում ՝ Միշելի, իսկ մայիսի 25-ին Մոսկվայում ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ: