Հայաստանը և հայ ժողովուրդն արժանի են խաղաղության. ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպան

ՀՀ նախագահն այցելել է ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանատուն նրանց ազգային տոնի առթիվ շնորհավորելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Ֆրանսիան մեծ կարևորություն է տալիս տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը, ինչպես նաև խաղաղության հաստատմանը, որին Հայաստանը և հայ ժողովուրդն արժանի են: ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանատանը հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է դեսպան Անն Լույոն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
«Նախագահ Մակրոնն անձամբ հանձնառու է աջակցել այդ գործընթացին»,– ասել է նա։
ՀՀ նախագահն այսօր այցելել էր Ֆրանսիայի դեսպանատուն Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ։
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի կառավարությանը և անձամբ Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնին այն աջակցության համար, որ Ֆրանսիան ցուցաբերում է մեր երկրին մեզ համար մարտահրավերներով լի այս դժվար ժամանակաշրջանում»,– ասել է նախագահը դեսպանին։
Նա վստահություն է հայտնել, որ համատեղ աշխատանքի արդյունքում իրականություն կդառնա տարածաշրջանում վերջնական և հարատև խաղաղություն հաստատելու պատրաստակամությունն ու ձգտումը։
«Կեցցե հայ-ֆրանսիական բարեկամությունը». Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ֆրանսիային