ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի և Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն բանակցում է Կազանի «Ռուբինի» հետ։ Տեղեկությունը հայտնում է Sport24–ը` հղում անելով ֆուտբոլիստի ներկայացուցիչ Պաոլո Թեյշեյրային։
«Ֆուտբոլիստի և «Ռուբինի» միջև բանակցություններ են ընթանում, սակայն բուն գործարքը դեռ չի կնքվել», – ասել է Թեյշեյրան։
Նախորդ խաղաշրջանում Ուգուչուկվու Իվուն «Ուրարտուի» կազմում անցկացրել է 35 խաղ և 1 գոլի ու 3 արդյունավետ փոխանցման հեղինակ դարձել։
«Ուրարտուի» և «Զրինսկիի» միջև Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին խաղից հետո հրավիրված ասուլիսի ժամանակ երևանյան ակումբի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն հայտնել էր, որ Իվուն վերջին խաղն է անցկացնում թիմի կազմում։