Հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը կանցկացվի Իրկուտսկում

Հակոբ Արշակյան
Հուլիսի 19-22-ը Իրկուտսկ կգործուղվի Ազգային ժողովի փոխխոսնակ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 37-րդ նիստը տեղի կունենա հաջորդ շաբաթ Իրկուտսկում։ Տեղեկությունը հրապարակվել է ՀՀ խորհրդարանի կայքում։
«Հուլիսի 19-22-ը Իրկուտսկ կգործուղվի Ազգային ժողովի փոխխոսնակ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը՝ մասնակցելու Հայաստանի Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 37-րդ նիստին»,- նշված է հաղորդագրության մեջ։
Խորհրդարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ բացի փոխխոսնակից, պատվիրակության կազմում են ութ պատգամավորներ, այդ թվում՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից։
Արշակյանը հայկական կողմից միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահն է։
ՀՀ վարչապետը ստացավ լրացուցիչ լիազորություններ միջազգային դատավորների նշանակման հարցով