ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի - Sputnik. Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեն կոչ է արել արագացնել Ֆրանսիայի կողմից սպառազինությունների մատակարարումը Հայաստանին։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում։
«Պահանջում եմ անհապաղ բացել Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող Լաչինի միջանցքը և արագացնել Ֆրանսիայի կողմից պաշտպանական սպառազինությունների մատակարարումը Հայաստանին՝ նրա անվտանգությունը ապահովելու համար»,– գրել է նա ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից հետո
Նշենք, որ Ալեն Սիմոնյանի աշխատանքային այցը Ֆրանսիա ավարտվել է հուլիսի 13-ին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԱԺ նախագահը Ֆրանսիայում հանդիպել էր Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշենի հետ։ Այնտեղ նա հայտարարել էր, որ նոր ագրեսիայի սանձազերծման դեպքում Հայաստանն ապավինում է Ֆրանսիայի աջակցությանը։
Հիշեցնենք` Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 10-ին է մեկնել Ֆրանսիա։ 13-հոգանոց պատվիրակությունը Փարիզում էր մինչև հուլիսի 13-ը։