ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի - Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին սուլել են Ելիսեյան դաշտերով անցնելիս ՝ երկրի գլխավոր ազգային տոնի ՝ Բաստիլի գրավման օրվա առթիվ ավանդական ռազմական շքերթի ժամանակ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով BFM TV հեռուստաալիքին։
Հեռուստաալիքի տեղեկություններով ՝ փողոցի երկայնքով հավաքված բազմության մեջ նույնպես լսվել են «Մակրոն, հրաժարական» վանկարկումները:
Ավելի վաղ Ֆրանսիայի կառավարությունը կտրուկ քննադատության էր ենթարկվել կենսաթոշակային բարեփոխումների ներդրման պատճառով: Իրավիճակը սրել են նաև վերջին զանգվածային անկարգությունները, որոնք բռնկվել են ոստիկանի կողմից 17-ամյա դեռահասի սպանությունից հետո: Մասնավորապես, ֆրանսիացիներն ուշադրություն են դարձրել այն բանին, որ Ֆրանսիայի ղեկավարը որոշել է ճգնաժամային խմբի նիստ հրավիրել անկարգությունների միայն երրորդ օրը։ Ընդ որում, ինքը՝ նախագահը, բողոքի ցույցերի թեժ պահին մեկնել է Բրյուսել ՝ մասնակցելու Եվրամիության գագաթնաժողովին, սակայն ուղևորությունը, միևնույն է, ստիպված է եղել ժամանակից շուտ ընդհատել իրավիճակի սրման պատճառով։