Չեռնոգորիայում կալանավորվել է քրեական հեղինակություն Գեորգի Մանուկյանը

Գեորգի Մանուկյան
Մանուկյանի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել այս տարվա հունվարին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Չեռնոգորիայի «Տիվատ» օդանավակայանում բերման է ենթարկվել քրեական հեղինակություն, Կուբանը «նայող» Գեորգի Մանուկյանը, որը հայտնի է «Թբիլիսցի Ժորիկ» մականունով։ Տեղեկությունը հայտնում է «Baza» տելեգրամյան ալիքը։
Ռուսաստանում նրա նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել այս տարվա հունվարին՝ քրեական աստիճանակարգում ամենաբարձր պաշտոն զբաղեցնելու մեղադրանքով։ Հետաքննության տվյալներով՝ Դեդ Հասանն անձամբ է «թագադրել» նրան 1993 թվականին Կրասնոդարում։ Դրանից հետո նա հանցավոր գործունեություն է ծավալել Կրասնոդարի երկրամասում։
ՔԿՀ պաշտոնատար անձը «օրենքով գողից» կաշառք է ստացել ու կալանավորվել․ մանրամասներ
Վերջին անգամ Մանուկյանը բանտարկվել է 2017 թվականին շորթման գործով, սակայն 2020 թվականին դատարանի որոշումը բեկանվել է։
Չեխիայում հայտնաբերվել ու Հայաստանին է հանձնվել «օրենքով գող». նա Վրաստանի քաղաքացի է