«Ապատեղեկատվություն է». Արցախի ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի տարածած հաղորդագրությունը

Զինծառայող
Ադրբեջանի պաշտպանական նախարարության հաղորդագրության համաձայն` իբր ՊԲ ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Արցախի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի տարածած հերթական հաղորդագրությունը։
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 14-ին` ժամը 01:10-ի սահմաններում, կրակ են բացել Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,– ասված է ՊՆ–ի հայտարարությունում։
Հիշեցնենք` ՌԴ խաղաղապահները երեկ Շուշիի շրջանում հրադադարի խախտման 1 դեպք էին արձանագրել։