Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Ադրբեջանը կրկին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

ՊՆ
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր են կիրառել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Ադրբեջանական զինուժը կրկին կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Հուլիսի 13-ի՝ ժամը 21:30-ից հուլիսի 14-ի 01:00-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Ջիլի և Պարույր Սևակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ»,– ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք` հուլիսի 12-ին՝ ժամը 05։30-ի, ապա 12:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները դիպուկահար կրակոցներ էին արձակել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող, հարավարևելյան սահմանագոտում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ, որոնց հետևանքով նշված զորամասերի երկու զինծառայողներ ստացել էին հրազենային վիրավորումներ։