Ադրբեջանական զինուժը կրակել է Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ

Երասխում կառուցվող գործարանը
Արարատի մարզում կառուցվող գործարանը պարբերաբար հայտնվում է ադրբեջանական թիրախում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Ադրբեջանական զինուժը կրկին կրակել է Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Հուլիսի 14-ին՝ ժամը 13:40-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումներով կառուցվող գործարանի ուղղությամբ»,– ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք` հունիսի 13-ից ադրբեջանական կողմը պարբերաբար կրակում է Երասխում կառուցվող մետալուրգիական ձեռնարկության ուղղությամբ։ Հունիսի 14-ին տեղի ունեցած հրաձգության հետևանքով հաստատությունում աշխատող երկու հնդիկ է վիրավորվել։
Չնայած այս ամենին` Երասխում կառուցվող գործարանի շինհրապարակում հունիսի 20–ին բարձրացվել են Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշները։
Ավելի վաղ` հուլիսի 7–ին, մետալուրգիական գործարանը կառուցող «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության տնօրեն Տիրան Հակոբյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ գործարանի աշխատանքը կաթվածահար վիճակում է։