ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը երկրորդ որդին է ունեցել, նրան անվանել են Միքայել: Մարզիկը հայտնել է այս մասին Instagram-ում:
«12.07.2023. Բարի գալուստ աշխարհ, իմ երկրորդ փոքրիկ Միքայել», - գրել է Խաչանովը։
2019 թվականին Խաչանովը և նրա կինը՝ Վերոնիկան, որդի ունեցան, որին Դավիթ անվանեցին։
Խաչանովը 27 տարեկան է, նա Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի վարկանիշում զբաղեցնում է 11-րդ տեղը:
Թենիսիստն իր ակտիվում ունի 2020 թվականի օլիմպիական խաղերի արծաթ, հինգ հաղթանակ ATP մրցաշարերում։ 2021 թվականին նա Ռուսաստանի հավաքականի կազմում դարձել է Դևիսի գավաթակիր։