Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում. ՌԴ ՊՆ

ՌԴ խաղաղապահներն Արցախում. Արխիվային լուսանկար
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի - Sputnik. ԼՂ Շուշիի շրջանում այսօր արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում. զոհեր և վիրավորներ չեն եղել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։
Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։
Նշենք, որ այսօ Ադրբեջանի ՊՆ–ն շարունակել է ապատեղեկատվություն տարածել։ ՊԲ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 13-ին` ժամը 11:15-ին և ժամը 14։10֊ին, ամրաշինական աշխատանքներ չեն կատարել Արցախի Հանրապետության Ասկերանի և Քարվաճառի շրջաններում,