«Փյունիկը» հաղթանակ տոնեց, իսկ «Արարատ-Արմենիան» ոչ–ոքի խաղացԿ ոնֆերենցիաների լիգայում

«Փյունիկի» խաղացող Լուկա Յուրիչիչը
Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 20-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի - Sputnik. Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում «Փյունիկը» 2:0 հաշվով հաղթանակ տարավ Էստոնիան ներկայացնող «Նարվա Տրանսի» նկատմամբ։
Չնայած մի շարք վտանգավոր պահերին, «Փյունիկն» առաջին կեսում չկարողացավ առաջ անցնել հաշվի մեջ։
«Փյունիկ» ՖԱ
65-րդ րոպեին «Փյունիկի» կազմում գոլի հեղինակ դարձավ Լուկա Յուրիչիչը՝ եզրափակելով Հովհաննես Հարությունյանի փոխանցումը։
Հանդիպման 88-րդ րոպեին Խամես Սանթոսը կրկնապատկեց հայկական թիմի առավելությունը։ Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 20-ին։
Իսկ ահա «Արարատ-Արմենիան» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումը ոչ-ոքի՝ 1։1 հաշվով փակեց Ալբանիան ներկայացնող «Էգնատիայի» հետ։
«Արարատ–Արմենիայի» հանդիպումը Ալբանիան ներկայացնող «Էգնատիայի» հետ
Խաղի 37-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ «Արարատ-Արմենիայի» պաշտպան Ալեմաոն՝ անկյունայինից կատարած փոխանցումը եզրափակելով գլխի հարվածով։
90+7-րդ րոպեին հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձավ Ռաֆայել Դվամենան։
Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 20-ին, Ալբանիայում։