ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Կոտայքի մարզում` Նոր Հաճնում գտնվող ջրատարում, այսօր կնոջ դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Այս պահին հրշեջ-փրկարարները փորձում են ճոպանի միջոցով ջրատարի միջից դուրս բերել դին»,– նշում է կայքը։
Լրատվամիջոցի տեղեկություններով` ջրատարում հայտնաբերված կնոջը երեկվանից որոնում էին հարազատները։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։