Հրդեհ է բռնկվել Երևանի Հյուսիսային պողոտայում գործող օծանելիքի խանութում

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով տուժածներ չկան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Այսօր՝ հուլիսի 13-ին, հրդեհ է բռնկվել Երևանի Հյուսիսային պողոտայում գործող խանութներից մեկում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
«Հուլիսի 13-ին, ժամը 04։11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հյուսիսային պողոտայում գտնվող օծանելիքի խանութներից մեկում հրդեհ է բռնկվել»,–գրում է կայքը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։22-ին, մարվել՝ 04։27-ին: Այրվել է գովազդային վահանակ։

shamshyan.com–ն էլ գրել է, որ հրդեհը բռնկվել է Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գործող` Նշան Բ․-ին պատկանող «Մերի» օծանելիքի խանութ– սրահում։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով տուժածներ չկան։