Հրավառ նյութերի ներմուծումն ու վաճառքը, որոշ բացառություններով, այսուհետ կարգելվի

Արխիվային լուսանկար
2024 թվականի հունվարից հրավառություն կիրականացվի միայն համայնքային և պետական նշանակության տոների ժամանակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի-Sputnik. Հրավառ նյութերի ներմուծումն ու վաճառքը, որոշ բացառություններով, այսուհետ կարգելվի։
ԱԺ–ն 60 կողմ , 22 ձեռնպահ ձայների հարաբերկացությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
2024 թվականի հունվարից հրավառություն կիրականացվի միայն համայնքային, պետական նշանակության տոների ժամանակ` պետության կողմից կազմակերպվող կարևոր միջոցառումների ընթացքում:
ԱԺ ՔՊ–ական պատգամավոր Արսեն Թորոսյանը առաջարկեց ՀՀ քաղաքացիներին ավելի պատասխանատու լինել և 6 ամիս չսպասել օրենքին հետևելու համար, այլ կիրառել այն հենց վաղվանից։
Նշենք, որ այս օրենքի նախագիծը ՔՊ– ական պատգամավոր Սիսակ Գաբրելյանը առաջարկել էր 2022 թվականի օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո, որի հետևանքով 16 մարդ մահացավ, մեկ անհետ կորած մարդ էլ այդպես էլ չհայտնաբերվեց։