ՀՀ վարչապետը ստացավ լրացուցիչ լիազորություններ միջազգային դատավորների նշանակման հարցով

Երկրորդ ընթերցմամբ քննարկված և ընդունված երկու նախագծերին ԱԺ ընդդիմությունը քվեարկեց մի դեպքում դեմ, մյուս դեպքում` ձեռնպահ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստի վերջում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում նախատեսված փոփոխությունները 2–րդ ընթերցմամբ ընդունվեցին 59 կողմ, 11 դեմ ձայներով։
Նախագծով ՀՀ վարչապետին լրացուցիչ իրավասություններ են տրվում ձևավորելու միջազգային դատարաններում դատավորի պաշտոնում ՀՀ–ի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության հանձնաժողով և հաստատելու դրա աշխատակարգը, ինչպես նաև հաստատելու միջազգային դատարաններում դատավորի պաշտոնում ՀՀ–ի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, հաստատելու կամ մերժելու ընտրության արդյունքում հանձնաժողովի կազմած թեկնածուների ցուցակը:
ՄԻԵԴ–ից կարմիր քարտ է սպասվում. Վարդազարյանը` Հայաստանի վտանգված վարկանիշի մասին
59 կողմ, 11 ձեռնպահ ձայներով ԱԺ–ն 2–րդ ընթերցմամբ ընդունեց նաև «Զենքի շրջանառության կարգավորման մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին փաթեթը։
Փաթեթը վերաբերում է այն մարդկանց, որոնք հրազեն են ձեռք բերելու առաջին անգամ և դրանից առաջ նախ պետք է անվտանգության կանոնների տեսական և գործնական քննություններ։
Նիստին մասնակցում էին նաև ընդդիմադիր երկու խմբակցությունները` «Հայաստանը» և «Պատիվ ունեմ»–ը։