ՀԱՊԿ-ը պետք է կոորդինացնի կենսաբանական անվտանգության մոտեցումները. Տարասենկո

ՀԱՊԿ անդամ պետություններն այսօր ակտիվորեն համագործակցում են կենսաբանական անվտանգության հարցերի շուրջ, սակայն անհրաժեշտ է համաձայնեցնել դիրքորոշումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի- Sputnik. ՀԱՊԿ անդամ երկրները նպատակ ունեն համակարգել մոտեցումները կենսաբանական անվտանգության ապահովման, հատկապես վտանգավոր վարակների բուժման և կանխարգելման հարցերում։ Այս մասին հայտարարել է Բելառուսի առողջապահության փոխնախարար, գլխավոր պետական սանիտարական բժիշկ Ալեքսանդր Տարասենկոն:
«COVID-19-ի հետ կապված իրավիճակը ցույց տվեց, որ ԱՊՀ երկրները, ինչպես նաև ՀԱՊԿ-ը տարբեր մոտեցումներ ունեն տվյալ վարակի կանխարգելմանը և վերացմանը։ Բայց մենք վստահ ենք, որ քննարկման ընթացքում գործողությունները կհամաձայնեցվեն ու միասնական կլինեն ինչպես բուժման, այնպես էլ կանխարգելման հարցերում», – ասել է Տարասենկոն։ Տեղեկությունը հաղորդում է «СБ.Беларусь сегодня»-ն։
Նրա խոսքով՝ Մինսկում ընթացող կենսաբանական անվտանգության հարցերով նիստում ՀԱՊԿ անդամ պետությունների լիազոր մարմինների համակարգող խորհրուդը նախատեսվում է մշակել մի շարք կառուցողական լուծումներ, ինչպես նաև հետագայում ապահովել ավելի սերտ փոխգործակցություն գիտական ոլորտում և հատկապես վտանգավոր վարակների վերացման ու տեղայնացման, ախտորոշման և մի շարք այլ հարցերի, այդ թվում՝ նյութատեխնիկական ապահովման գործունեության մեջ ինչպես խաղաղ, այնպես էլ արտակարգ իրավիճակների ժամանակ:
ՀԱՊԿ-ը ավելի ու ավելի է նյարդայնացնում Արևմուտքին․ ՌԴ ԱԳՆ
Տարասենկոն նշել է, որ ՀԱՊԿ անդամ պետություններն այսօր ակտիվորեն համագործակցում են այդ հարցերի շուրջ, սակայն խնդիր է դրված համակարգել մոտեցումները:
ՀԱՊԿ-ի անդամներն են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը:
ՀՀ իշխանությունները որոշել են բարելավել ՀԱՊԿ-ի հետ լարված հարաբերությունները. Բալասանյան