Հայաստանից կաշվի արտահանման արգելքը կգործի ևս 6 ամիս. տեղականի արտադրությունն աճել է

Էկոնոմիկայի նախարարության ներկայացրած վիճակագրությամբ` միայն ս.թ. հունվարի 8-ից ապրիլի 30-ը հայաստանյան ընկերություններն ընդունել են 443 տոննա 751 կգ չմշակված տավարի կաշվի հումք, որի արդյունքում արտերկրից հումք ներմուծելու անհրաժեշտություն չի առաջացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ ՀՀ տարածքից բնական կաշվի ու չմշակված մորթու արտահանման ժամանակավոր արգելքը երկարացվել է ևս 6 ամսով` 2023 թվականի հուլիսի 21-ից մինչև 2024 թվականի հունվարի 21-ը։
Արդեն ավելի քան 2 տարի գործող արգելքը հերթական անգամ երկարացնելու առաջարկը էկոնոմիկայի նախարարությունը հիմնավորում է կաշվի վերամշակման տեղական արդյունաբերության աճով ու դեռևս առկա մեծ պոտենցիալով։
Հայաստանից անմշակ կաշի արտահանելու արգելքը կպահպանվի. վերամշակման ծավալներն աճել են
Նախարարության ներկայացրած վիճակագրությամբ` միայն ս.թ. հունվարի 8-ից ապրիլի 30-ը հայաստանյան ընկերություններն ընդունել են 443 տոննա 751 կգ չմշակված տավարի կաշվի հումք, որի արդյունքում արտերկրից հումք ներմուծելու անհրաժեշտություն չի առաջացել։ Արտադրական գործընթացում աճել է նաև ընկերության աշխատակիցների թվաքանակը։ ՀՀ-ում կենդանիների մորթն ունի սեզոնային բնույթ և հունվար-ապրիլ ամիսներին իրականացվել է մոտ 400 տոննա անմշակ կաշվի մթերում և վերամշակում։
Աճել է ընկերությունների վերջնական արտադրանքը, որի արդյունքում է մեծացել է տեղական շուկայում հայկական արտադրանքի նկատմամբ պահանջարկը։
Տեղական արտադրական արժեշղթայում կոշիկ արտադրողների կողմից աճել է տեղական վերամշակված կաշվի օգտագործումը։
Հիշեցնենք` կաշվի արտահանումը սահմանափակող առաջին որոշումն ընդունվել էր 2021 թվականի հունիսին և պարբերաբար երկարացվել է կես տարով` մինչև 2023 թվականի հուլիսի 21-ը։