ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Հայաստանի հավաքականի և Երևանի «Փյունիկի» նախկին դարպասապահ Դավիթ Յուրչենկոն պայմանագիր է կնքել վրացական «Թելավիի» հետ: Տեղեկությունը հայտնում է վրացական թիմի մամուլի ծառայությունը։
«Փյունիկից» հեռանալուց հետո Յուրչենկոն հանդես էր գալիս Ռուսաստանի Մեդիալիգայում:
Դարպասապահը Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է 25 հանդիպում:
Հիշեցնենք, որ վրացական «Թելավին» նախկինում գլխավորում էր Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: Ակումբի հետ պայմանագիրը նա կնքեց այս տարվա մարտին, իսկ մայիսին խզեց այն։ Մարզիչը վերադարձավ «Արարատ–Արմենիա»։