ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Երգչուհի Մաքսիմը (Մարինա Աբրոսիմովա) հայտնել է, որ արդեն երկար ժամանակ վերականգնողական կլինիկայում է, որտեղ բուժում է անցնում ալկոհոլային կախվածությունից: Երգչուհին այդ մասին հայտնել է «Ինստագրամ»սոցիալական ցանցում (ՌԴ-ում արգելված է որպես ծայրահեղական կազմակերպություն)։
«Ես հանգեցի այն բանին, որ դա կախվածություն է, գիտակցեցի դա, ընդունեցի և որոշեցի գործել, քանի որ դա իմ կյանքը չէ, իմ պատմությունը չէ, իմ խաղը չէ, ուստի ես երկար ժամանակ է, ինչ գտնվում եմ կլինիկայում», - դիմել է նա բաժանորդներին:
Մաքսիմն ավելացրել է, որ իրեն աջակցում են թիմը, երաժիշտներն ու ընտանիքը։
Այս տարվա մարտի կեսերին Սոչիում կայացած համերգի ժամանակ երգչուհու ինքնազգացողությունը վատացել էր, և նա ստիպված ընդհատել էր ելույթը։ Այն ժամանակ նրա մամուլի քարտուղարը հայտնել էր, որ բժիշկները զբաղվում են երգչուհուն առողջությամբ։ Այդ օրը համացանցում տեսանյութ էր հայտնվել, որտեղ երգչուհին հազիվ է ոտքի վրա կանգնում։ Մաքսիմի երկրպագուները մեկնաբանություններում պահանջել էին դադարեցնել նրա համերգային շրջագայությունը՝ երգչուհու առողջության հետ կապված մտավախությունների պատճառով։
2021 թվականի հունիսին երգչուհին վարակվել էր կորոնավիրուսով և մի քանի ամիս հիվանդանոցում էր։ Նրան միացրել էին թոքերի արհեստական օդափոխության սարքին, մի քանի շաբաթ նա արհեստական կոմայի մեջ է եղել։