Ռուսաստանում հուլիսի 5–ին մեկնարկել է «Մետաքսի ճանապարհ» ռալլի-մարաթոնը, որը կտևի մինչև ամսի 15–ը։
«Մետաքսի ճանապարհ» ռալլի-մարաթոնը ռալլի-ռեյդների շարքի բարդության ամենաբարձր կարգի միջազգային մարզական միջոցառում է։
Մրցարշավն անցկացվում է 2009 թվականից։ Արագություն, արկածներ, էքստրեմալ պայմաններում դժվարությունների հաղթահարում. սա մարաթոնի կարգախոսն է։
«Մետաքսի ճանապարհ» միջազգային ռալլի-մարաթոնին մասնակցելու հայտ են ներկայացրել 23 երկրի 98 անձնակազմեր։
Ճանապարհի ընդհանուր երկարությունը 5247,71 կմ է։ Մրցարշավը մեկնարկել է հուլիսի 5-ին Կազանում և անցկացվում է Ռուսաստանի 13 մարզում։
Վերջնակետը կլինի Մոսկվայում` Կրեմլի պատերի մոտ, հուլիսի 15-ին։