ԵԱՏՄ-ն բոլոր ռեսուրսներն ունի սեփական զարգացող տարածաշրջանը ստեղծելու համար․ Օվերչուկ

Ալեքսեյ Օվերչուկ
Ռուսաստանի փոխվարչապետը նշել է, որ այսօր ԵԱՏՄ-ն փաստացի ձևավորում է իր մակրոտարածաշրջանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներն ունեն բոլոր ռեսուրսներն ու նախադրյալները, որ աճող սոցիալ-տնտեսական գլոբալ անկայունության պայմաններում ստեղծեն իրենց զարգացող տարածաշրջանը: Այս հայտարարությունն արել էՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը երիտասարդ դիվանագետների Եվրասիական համաժողովի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում, որըհրապարակվել է Ռուսաստանի կառավարության կայքում։
«Ուստի պատահական չէ, որ ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարներին ուղղված իր ուղերձում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինը նշել է, որ մեր առջև խնդիր է դրված ԵԱՏՄ-ն դարձնել ձևավորվող բազմաբևեռ աշխարհի հզոր, ինքնուրույն, ինքնաբավ բևեռներից մեկը», - ասել է նա:
ՌԴ փոխվարչապետը նշել է, որ փոփոխությունների պայմաններում ԵԱՏՄ-ն ցուցադրում է իր տնտեսական կայունությունը գլոբալ մարտահրավերների նկատմամբ, իսկ միությանը մասնակցելը սոցիալ-տնտեսական կայունության գործոն է դառնում անդամ պետությունների համար։
ԵԱՏՄ երկրների գյուղմթերքի և պարենի արտահանման համար հեռանկարային ապրանքներն ու շուկաները
Նա կարևորել է միության փոխադարձ առևտրի աճը, ինչպես նաև արդյունաբերական արտադրության ավելացումը։ «Մեր միության մրցակցային առավելություններից մեկը էներգետիկ անվտանգությունն է։ Մենք մեզ լիովին ապահովում ենք բոլոր առանցքային էներգառեսուրսներով՝ գազով, նավթով, նավթամթերքով և էլեկտրաէներգիայով։ Միության անդամ պետությունների համար գազի գները շարունակում են մնալ այնպիսի մակարդակում, որն ապահովում է մեր արդյունաբերության և գյուղատնտեսության մրցակցային առավելությունները։ Այս ոլորտում մոտակա խնդիրը ԵԱՏՄ գազի, նավթի և էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկաների ձևավորման ավարտն է»,-ավելացրել է ՌԴ փոխվարչապետը։
Օվերչուկի խոսքով՝ զարգացումը շարունակելու, նոր միջազգային տնտեսական ճարտարապետության մեջ տեղավորվելու համար ԵԱՏՄ-ն պետք է նոր բազմաբևեռ աշխարհի ձևավորման առաջատարներից դառնա, նախաձեռնողականություն դրսևորի` մյուսներից շուտ առաջարկելով նոր մոդելներ ինչպես տնտեսության, կրթության և գիտության, այնպես էլ միջպետական և մարդկային հարաբերությունների ոլորտներում:
Ընդհանուր թվային արժույթը պե՞տք է ԵԱՏՄ երկրներին
Դրա համար, ինչպես նշել է Ռուսաստանի փոխվարչապետը, անհրաժեշտ է միության ապագայի հստակ տեսլական, այլ երկրների համար գրավիչ ռազմավարություն: Ռուսական կողմը ԵԱՏՄ-ում իր նախագահության շրջանակում ձգտում է հետագա համատեղ գործողությունների վեկտորներ և ուղղություններ գծել միջին և երկարաժամկետ հեռանկարում ռազմավարական պլանավորման հիմնական տարրերի շուրջ քննարկումների համար:
ԵԱՏՄ կազմում ընդգրկված են Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը:
ՌԴ փոխվարչապետն առաջարկել է 2024 թ–ին ՀՀ–ում անցկացնել «Իննոպրոմ» աշնանային ցուցահանդեսը