Ցեմենտի ներկրման արգելքը կգործի մինչև 2024 թվականի հունվարի 17-ը

Որոշման անհրաժեշտությունը գործադիրը հիմնավորում է արգելքի ընդունման արդյունքում Հայաստանում ցեմենտի տեղական արտադրությն ծավալների աճով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ Հայաստան ցեմենտի ներկրման ժամանակավոր արգելքը երկարացվել է ևս 6 ամսով` 2023 թվականի հուլիսի 17-ից մինչև 2024 թվականի հունվարի 17-ը։
Որոշման անհրաժեշտությունը գործադիրը հիմնավորում է արգելքի ընդունման արդյունքում Հայաստանում ցեմենտի տեղական արտադրության ծավալների աճով։
ՀՀ–ն սկսել է ցեմենտ ներկրել ոչ միայն Իրանից, այլև Վրաստանից. լիցենզիայի կարգը վերանայվել է
Էկոնոմիկայի նախարարության ներկայացրած պոշտոնական տվյալներով` 2022 թվականի 2-րդ կիսամյակում Հայաստանում արտադրվել է 578 հազար տոննա ցեմենտ, ինչը 15.7%-ով գերազանցում է 2021 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Իսկ 2023 թվականի հունվար-մարտ ամիսներին արտադրվել է 145.9 տոննա ցեմենտ՝ ինչը 46%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Հիշեցնենք` 2022թ–ի հոկտեմբերին ցեմենտի շուկայում առաջացած դեֆիցիտը լրացնելու նպատակով ՀՀ իշխանությունը վերանայել էր ներկրվող ցեմենտի ու հումքի տուրքերի չափերը` 1 տոննայի դիմաց գործող տուրքը 14 000 դրամից նվազեցնելով մինչև 2 000 դրամ, իսկ կլինկերի տուրքը զրոյացնելով։
Արտոնություններն արդյունք չեն տվել. Փաշինյանը դժգոհ է ցեմենտի տեղական արտադրողներից
Կառավարության համոզմամբ` սա նաև հավասար մրցակցային պայմաններ կստեղծեր տեղական արտադրողների համար։