ԱՊՀ երկրներն աշխատում են սահմանային անվտանգության մասին համաձայնագրի նախագծի վրա

ԱՊՀ երկրների դրոշներ
Փաստաթղթի նախագծի լրամշակման և համաձայնեցման փորձագիտական խմբի նիստը կայացել է հուլիսի 12-13-ը ԱՊՀ կենտրոնակայանում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի - Sputnik. Անկախ պետությունների համագործակցության երկրներն աշխատում են արտաքին սահմաններին անվտանգության ամրապնդման մասին համաձայնագրի նախագծի վրա: Այս մասին հայտնում է ԱՊՀ գործադիր կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ արտաքին սահմաններում ճգնաժամային իրավիճակների կարգավորման գծով ԱՊՀ երկրների սահմանապահ և այլ գերատեսչությունների կազմավորումների համատեղ զորավարժությունների կազմակերպման և անցկացման կարգի մասին համաձայնագրի նախագծի լրամշակման և համաձայնեցման հարցերով փորձագիտական խմբի լրացուցիչ նիստը կայացել է հուլիսի 12-13-ը ԱՊՀ կենտրոնակայանում:
«Փաստաթղթի նպատակը, համագործակցության ազգային ծրագրերի համաձայն, խմբավորման կազմում ընդգրկված սահմանային և այլ գերատեսչությունների կառավարման մարմինների և կազմավորումների նախապատրաստումն է համագործակցության արտաքին սահմաններին ճգնաժամային իրավիճակների առաջացման և կարգավորման (վերացման) ընթացքում համատեղ գործողությունների համար»,-նշել են գործկոմում:
Տեսակոնֆերանսի ռեժիմով միջոցառմանը մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի լիազորված ներկայացուցիչներ և փորձագետներ: Նախատեսվում է, որ վերջնական համաձայնեցումից հետո փաստաթուղթը սահմանված կարգով կներկայացվի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի քննարկմանը: