ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական կրակոցի հետևանքով հայ զինծառայող է վիրավորվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Հուլիսի 12-ին՝ ժամը 05:30-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ զինծառայող Ե. Խ.-ն»,–ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ զինծառայողի վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում:
Նշենք, որ երեկ ևս Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրկին կրակ են բացել Սյունիքում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ ՊՆ–ն հայտնել էր, որ հուլիսի 11-ին՝ ժամը 20:50-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Սև լճի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ