Սիսիան-Սպանդարյան ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով 2 մարդ է մահացել

Սյունիքում տեղի ունեցած ՃՏՊ–ն
45-ամյա և 62–ամյա վարորդները մահացել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Սյունիքում` Սիսիան-Սպանդարյան ավտոճանապարհին այսօր տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով 2 մարդ է մահացել, հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգը ստացվել է հուլիսի 12-ին, ժամը 04։59-ին:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սիսիան-Սպանդարյան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Հ., ծնված 1978 թ.) բախվել է կայանած «GAZ» մակնիշի բեռնատարին (վարորդ՝ Ա. Վ., ծնված 1961 թ.), ինչի հետևանքով «Ford Transit»-ի վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «GAZ» մակնիշի բեռնատարի վարորդը հոսպիտալացվել է Սիսիան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները արձանագրել են նրա մահը:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «GAZ» մակնիշի բեռնատարի գազի բալոնի փականը և դուրս բերել «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի վարորդի դին: