ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում հրադադարի 1 խախտում է արձանագրվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Հրադադարի խախտման հետևանքով տուժածներ չկան: Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը փաստի առնչությամբ հետաքննություն է անցկացնում ադրբեջանական և հայկական կողմերի հետ»,–ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` Արցախի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր` ժամը 09:00- ին, ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով նաև 82 մմ տրամաչափի ականանետ։