Հունաստանի և Թուրքիայի ՊՆ ղեկավարները հանդիպում կանցկացնեն վստահության ամրապնդման համար

Նիկոս Դենդիաս
Հույն նախարարի խոսքով՝ կողմերը պայմանավորվել են պահպանել շփումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Հունաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները պայմանավորվել են հանդիպում կազմակերպել վստահության ամրապնդման համար։ Տեղեկությունը Twitter-ում հայտնել է Հունաստանի նախարար Նիկոս Դենդիասը։
«Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում ես հանդիպեցի Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ: Մենք ընդգծեցինք դրական մթնոլորտի, հաղորդակցության ուղիների և հանդիպումների կարևորությունը մեր երկկողմ հարաբերությունների և միջազգային իրավունքի ու բարիդրացիական հարաբերությունների վրա հիմնված համագործակցության համար: Պայմանավորվեցինք շփումներ պահպանել վստահության ամրապնդման միջոցառումների շուրջ հանդիպում կազմակերպելու համար»,- գրել է Դենդիասը։
Էրդողանը հանդիպել է Բայդենի հետ և խոսել թուրք–ամերիկյան հարաբերությունների նոր փուլի մասին
Հիշեցնենք` ՆԱՏՕ-ի դաշնակիցներ Հունաստանն ու Թուրքիան տարածքային վեճերի պատճառով բազմիցս հայտնվել են զինված հակամարտության եզրին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2022 թվականի մայիսին հրաժարվեց շփվել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ՝ նրան մեղադրելով պայմանավորվածությունները խախտելու մեջ։ Սակայն փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո Միցոտակիսը զանգեց Էրդողանին և օգնություն խոստացավ երկրաշարժի հետևանքները հաղթահարելու համար։ Հունաստանում տեղի ունեցած երկաթուղային վթարից հետո Թուրքիան ևս ցավակցություն հայտնեց։
Կիպրոսը Թուրքիայի դիրքորոշումը վճռորոշ է համարում կարգավորման գործընթացի վերսկսման համար