ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը կայացել է ՀՀ Տավուշի մարզի և Ադրբեջանի Ղազախի շրջանի հատվածում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին Մհեր Գրիգորյանի գրասենյակից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Հայաստան– Ադրբեջան սահմանին տեղի է ունեցել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ու Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հանդիպումը։
Համաձայն Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարների մակարդակով տարբեր ձևաչափերով ձեռք բերված պայմանավորվածությունների՝ կողմերը շարունակել են սահմանազատման հարցերի քննարկումը, անդրադարձել են կազմակերպչական և ընթացակարգային մի շարք հարցերի։
Հիշեցնենք` Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի` սահմանազատման հարցով առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2022թ–ի մայիսի 24–ին Երասխի մոտ։
Երկրորդ հանդիպումն անցկացվել է Մոսկվայում, երրորդը՝ Բրյուսելում։