Գուտերեշը նամակ է հղել Պուտինին «մթերային գործարքի» վերաբերյալ առաջարկով

Անտոնիո Գուտերեշ. Արխիվային լուսանկար
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտարարել էր, որ հացահատիկի գործարքի երկարաձգման նախադրյալներ չկան, քանի որ Ռուսաստանի նկատմամբ պարտավորությունները չեն կատարվում: Հացահատիկի գործարքի ժամկետը լրանում է հուլիսի 17-ին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն այսօր նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ առաջարկելով երկարաձգել Սևծովյան նախաձեռնության գործողությունը, ճեպազրույցի ժամանակ հայտնել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: Տեղեկությունը փոխանցումէ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտարարել էր, որ հացահատիկի գործարքի երկարաձգման նախադրյալներ չկան, քանի որ Ռուսաստանի նկատմամբ պարտավորությունները չեն կատարվում: Հացահատիկի գործարքի ժամկետը լրանում է հուլիսի 17-ին:։
«Նպատակն է վերացնել խոչընդոտները, որոնք ազդում են «Ռոսսելխոզբանկի» միջոցով ֆինանսական գործարքների վրա, ինչը լուրջ մտահոգություն է առաջացնում Ռուսաստանի Դաշնության մոտ, և միևնույն ժամանակ ապահովել ուկրաինական հացահատիկի հոսքի շարունակությունը Սև ծովով», - ընդգծել է նա:
Սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը, որը 2022 թվականի հուլիսի 22-ին ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի արտահանումը Սև ծովով երեք նավահանգիստներից, ներառյալ Օդեսան։ Նավերի տեղաշարժի համաձայնեցմամբ զբաղվում է Ստամբուլում տեղակայված Համատեղ համակարգող կենտրոնը։
Հացահատիկային նախաձեռնությունը փաթեթային պայմանավորվածության բաղկացուցիչ մաս է կազմում։ Երկրորդ մասը՝ Ռուսաստան-ՄԱԿ հուշագիրը, որը նախատեսված է երեք տարվա համար, նախատեսում է Ռուսաստանից պարենի և պարարտանյութերի արտահանման ապաշրջափակում, հիմնական խնդիրների թվում նշվում է «Ռոսսելխոզբանկի» վերամիացումը SWIFT-ին, գյուղատնտեսական տեխնիկայի, պահեստամասերի և սպասարկման մատակարարումների վերսկսումը, «Տոլյատի-Օդեսա» ամոնիակատարի աշխատանքի վերականգնումը և մի շարք այլ միջոցառումներ:
Մոսկվայում նշում են, որ փաթեթային պայմանավորվածության այդ մասը մինչ օրս չի կատարվում։