G7-ը պարտավորվել է շարունակել ռազմական աջակցությունը Կիևին

Առաջադրված խնդիրներից մեկը կլինի Եվրատլանտյան գործընկերների հետ Ուկրաինայի ավելի շատ և օպերատիվ համատեղելիության խթանումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. G7-ի երկրները պարտավորվել են շարունակել ռազմական աջակցությունը Ուկրաինային։ Այս մասին գրում է իտալական Ansa լրատվական գործակալությունը՝ հղում անելով «յոթնյակի» հռչակագրին։
Գործակալությունը հայտնում է, որ «յոթնյակի» երկրները նպատակ ունեն աջակցել Ուկրաինայի պաշտպանությանը՝ շարունակելով «ժամանակակից ռազմական տեխնիկայի մատակարարումը ցամաքում, օդում և ծովում՝ առաջնահերթություն տալով ՀՕՊ-ին, հրետանուն և հեռահար գործողության համակարգերին, զրահատեխնիկային և այլ առանցքային հնարավորություններին, ինչպիսին է մարտական ավիացիան»։
G7–ի երաշխիքները Ուկրաինային ոտնձգություն կլինեն ՌԴ–ի անվտանգության համար. Պեսկով
Որպես Կիևի հետ փոխգործակցության ևս մեկ խնդիր, նշվում է Եվրատլանտյան գործընկերների հետ ավելի շատ և օպերատիվ համատեղելիության խթանումը։
Ավելի վաղ Սպիտակ տանը կից Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի հարցերով ավագ տնօրեն Ամանդա Սլոութը հայտարարել էր, որ G7-ի երկրները հուլիսի 12–ին կհայտարարեն Ուկրաինայի անվտանգության ապահովման երկարաժամկետ պարտավորությունների մասին: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու հետ կապված` Ռուսաստանի բացասական վերաբերմունքի մասին:
Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներ են նախապատրաստվում. Զելենսկի
Ռուսաստանը ՆԱՏՕ-ի երկրներին նոտա է հղել Ուկրաինային սպառազինություն մատակարարելու կապակցությամբ։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ցանկացած բեռ, որը սպառազինություն է պարունակում Ուկրաինայի համար, օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի համար: