ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. 2023 թ հունվարից հուլիսն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի փողոցներից հավաքվել է 202 կենդանու դի: Տեղեկությունը հայտնում է «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ը։
Կենտրոնը հորդորում է` մայրաքաղաքի փողոցներում անկած կենդանիների դիերի առկայության դեպքում զանգահարել 011-514-539 հեռախոսահամարով:
Հիշեցնենք, որ հուլիսի 1–ին «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ից հայտնել էին, որ Երևանում ծրագրում է շների համար 4-5 կացարան կառուցել, որտեղ կենդանիների խնամքով կզբաղվեն կենդանասերները։ Նպատակը մեկն է` թափառող կենդանիներ փողոցում այլևս չլինեն։