ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Էներգետիկայի դեպարտամենտի միջուկային էներգետիկայի գծով քարտուղարի տեղակալ Քեթրին Հաֆֆի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԽՔ մամուլի ծառայությունը։
Կողմերը քննարկել են ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր և նախանշել համագործակցության հնարավոր ուղիները:
Նշենք, որ Արմեն Գրիգորյանը աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում է հուլիսի 4-ից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նա հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգանի, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի, ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի արտահանման կառավարման գծով քարտուղարի օգնական Թեա Քենդլերի և ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լորա Կուպերի հետ։