Արցախի Շուշիի շրջանում ադրբեջանական ԶՈւ-ն կիրառել է ականանետ

ՀՀ դիրքեր. Արխիվային լուսանկար
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. Արցախի Շուշիի շրջանում ադրբեջանական ԶՈւ-ն կիրառել է ականանետ: Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
«Հուլիսի 12-ին՝ ժամը 09:00- ին, ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով նաև 82 մմ տրամաչափի ականանետ»,–ասված է հաղորդագրության մեջ։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի ՊՆ–ն կրկին ապատեղակատվություն էր տարածել, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 11-ին` ժամը 23:25-ի սահմաններում կրակ են բացել Շուշիի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական կրակոցի հետևանքով հայ զինծառայող է վիրավորվել