Աննա Վարդապետյանը ԵԽ պաշտոնյայի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

Աննա Վարդապետյանը ԵԽ պաշտոնյայի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները
Գլխավոր դատախազը բարձր է գնահատել ԵԽ բարձրաստիճան պատվիրակության այցը արգելափակված Լաչինի միջանցք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ու Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Քրիստոս Ջիակումոպուլոսը քննարկել են առաջիկայում՝ 2023 թվականի ավարտին կամ 2024 թվականի գարնանը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման թեմայով խորհրդաժողով անցկացնելու հնարավորությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։
Նշենք, որ նրանք հանդիպել են առցանց ձևաչափով։
«Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել ԵԽ բարձրաստիճան գործընկերոջը՝ Դատախազության հիմնադրման 105-ամյակի և Դատախազության աշխատակցի օրվա կապակցությամբ կայացած «Դատախազության անկախությունը՝ որպես իրավունքի գերակայության երաշխավոր» թեմայով բարձրաստիճան խորհրդաժողովի կազմակերպմանը ցուցաբերած աջակցության համար»,– ասված է հաղորդագրությունում:
Հանդիպման ընթացքում հանրապետության գլխավոր դատախազը բարձր է գնահատել օրեր առաջ Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պատվիրակության այցը արգելափակված Լաչինի միջանցքի մեկնարկային կետ, որին ներկա է եղել նաև Քրիստոս Ջիակումոպուլոսը: