Անկարան մտադիր է շուտափույթ քննարկել Շվեդիայի` ՆԱՏՕ–ին անդամակցելու հայտը․ Էրդողան

Թուրքիայի նախագահ
Թուրքիան Շվեդիայի անդամակցության հայտը հոկտեմբերից շուտ չի կարողանա քննարկել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Թուրքիան նպատակաուղղված է, որ խորհրդարանը շուտափույթ քննարկի Շվեդիայի` ՆԱՏՕ-ին անդամակցելու արձանագրությունը։ Այս հայտարարությունն արել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Կա ճանապարհային քարտեզ, որը Շվեդիայի իշխանությունները կտրամադրեն մեզ։ Դրանից հետո մենք այն կփոխանցենք խորհրդարան։ Հիմա մեր խորհրդարանը փակ է։ Երբ բացվի, վստահ եմ` խոսնակն այդ փաստաթուղթը կընդգրկի օրակարգային առաջնահերթ հարցերում։ Խորհրդարանում բազմաթիվ միջազգային համաձայնագրեր, բազմաթիվ օրենքներ են կուտակվել, բայց մենք հաշվի ենք առնում այդ քայլի կարևորությունը։ Մեր նպատակն է հնարավորության դեպքում մոտ ժամանակներս ավարտել այդ առաջադրանքը»,- հայտարարել է Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո կայացած ասուլիսի ժամանակ։

Թուրքիան Արևմուտքի լիակատար աջակցությունն է ստացել Շվեդիայի վերաբերյալ որոշումից հետո
Հիշեցնենք` հուլիսի 12-ին Էրդողանը հայտարարել էր, որ Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին հնարավոր կլինի այն ժամանակ, երբ Թուրքիան ընդգրկվի Եվրամիության կազմում: Նույն օրը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտնել էր, որ Էրդողանը համաձայնել է Շվեդիայի հայտի հետ կապված փաստաթղթերը հնարավորինս շուտ ուղարկել Թուրքիայի խորհրդարան։ Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի խոսնակ Նուման Քուրթուլմուշն այսօր ասել է` դեռևս հայտնի չէ, թե այդ հայտը երբ կմտնի խորհրդարան, որովհետև ժամկետները չեն հստակեցվել։
Թուրքիային չեն ուզում տեսնել Եվրոպայում. Պեսկովը խորհուրդ է տվել հանել վարդագույն ակնոցը