ԱՄՆ–ն Ուկրաինային ընկալում է որպես երեխաների որդեգրման աղբյուր. ՌԴ ԳՆ

ՌԴ դիվանագիտական ներկայացուցչությունը նշել է, որ ԱՄՆ–ում միջազգային որդեգրման գործընթացում երեխաների իրավունքների ոտնահարման խնդիրը ներկայացված է համապատասխան զեկույցում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Հատուկ ռազմական գործողությունների գոտում երեխաների հետ կապված իրավիճակի վերաբերյալ Վաշինգտոնի ցուցադրական մտահոգությունը կապված է այն բանի հետ, որ ԱՄՆ–ն Ուկրաինային վերաբերվում է որպես երեխաների միջազգային որդեգրման աղբյուր։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ–ն։
«Հատուկ ռազմական գործողությունների գոտում երեխաների հետ կապված իրավիճակի վերաբերյալ Վաշինգտոնի ցուցադրական մտահոգությունը կապված է այն բանի հետ, որ ԱՄՆ–ի իշխանությունները Ուկրաինան դիտարկում էին որպես երեխաների միջազգային որդեգրման հիմնական աղբյուրից մեկը», – ասվում է ՌԴ ԱԳՆ–ի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
ՌԴ դիվանագիտական ներկայացուցչությունում հավելել են, որ որպես «երեխաների իրավունքների գլխավոր պաշտպան» իրեն ներկայացնելու ԱՄՆ–ի փորձերը ո'չ օրենքով են հաստատված, ո'չ էլ գործնականում են ապացուցված։
ԱՄՆ-ի հրահանգով Ուկրաինան ուզում է Բելառուսին ներքաշել հակամարտության մեջ. Լուկաշենկո
ՌԴ ԱԳՆ–ում հիշեցրել են, որ ԱՄՆ–ում որդեգրման գործընթացը թափանցիկ չէ, կոռումպացված է և «ենթարկվում է քաղաքական նեոգաղութային կոնյունկտուրային»։
«Ցավալի է, որ ԱՄՆ քաղաքացիների կողմից ռուսաստանցի երեխաներին որդեգրելու գործընթացում ՌԴ անչափահաս քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումների բազմաթիվ դեպքեր են եղել», – նշել են Ռուսաստանի ԱԳՆ–ում։
ՌԴ ԱԳՆ–ում պարզաբանել են նաև, որ այդ պրակտիկան արգելվել է 2013 թվականից։ ՌԴ դիվանագիտական ներկայացուցչությունը նշել է, որ ԱՄՆ–ում միջազգային որդեգրման գործընթացում երեխաների իրավունքների ոտնահարման խնդիրը ներկայացված է համապատասխան զեկույցում։
ԱՄՆ-ն կապահովի Ուկրաինայի կարիքները, որպեսզի ՌԴ-ի հետ հակամարտությունը չկրկնվի. Նուլանդ