Ադրբեջանը նորից ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ

ՀՀ ՊՆ
Ադրբեջանը հայտարարել է, թե իբր հայկական կողմը կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամ
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի տարածած հերթական հաղորդագրությունը։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ժամը 13:50-17:00-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,– ասված է ՀՀ ՊՆ–ի հայտարարության մեջ:
Հիշեցնենք` պաշտպանական գերատեսչությունն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր առավոտյան՝ ժամը 05:30-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ զինծառայող Ե. Խ.-ն։ Ադրբեջանական զինուժը նույն ուղղությամբ կրակ է բացել նաև 12:10-ին։ Այդ կրակոցների հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ զինծառայող Ն. Թ.-ն: Իսկ ժամը 13:40-13:50-ը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակել են Իշխանասարի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ